Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սուր քննադատության է ենթարկել Գերմանիային Հայոց ցեղապանությունը ճանաչելու համար և հայտարարել է, որ Գերմանիան «վերջին երկիրն է», որն իրավունք ունի Թուրքիային «այսպես կոչված` ցեղասպանության մեջ մեղադրելու համար»:
«Գերմա՛նիա, ես քեզ նորից եմ ասում. նախ` դու պետք է հաշիվ տաս Հոլոքոստի համար, թե ինչպես եք դուք Նամիբիայում ոչնչացրել ավելի քան 100 հազար նամիբիացիների: Դուք պետք է հաշիվ տաք դրանց համար», - Sueddeutsche Zeitung պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը Ստամբուլի համալսարաններից մեկում ունեցած ելույթի ժամանակ:
«Մեր պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ, մեր պատմությունը բարեգթության և կարեկցության պատմություն է, և դրանով ենք մենք տարբերվում», - ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև խստորեն քննադատել է հատկապես Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին և նրանց անվանել է Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության շարունակությունը Գերմանիայում:
Նշենք նաև, որ գերմանական մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորները մահվան բազմաթիվ սպառնալիքներ են ստացել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան