Լիլիթ Մկրտչյանը 9-րդ տուրից հետո 4-րդ տեղում է
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության է հասել Իսրայելը ներկայացնող Յուլիա Շվայգերի նկատմամբ: Հաղթանակ է տոնել նաև Մարիա Կուրսովան: Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը պարտվել են:
Այս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 6,5 միավորով 4-րդ տեղում է և առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Առաջնության ավարտին մնացել է 2 տուր:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան