Հակերները կոտրել են Ցուկերբերգի հաշիվները սոցիալական ցանցերում
Հակերների խումբը, որն ինքն իրեն անվանել է Ourmine, կոտրել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաշիվները միանգամից մի քանի սոցիալական ցանցերում:
Հարվածի տակ են ընկել Ցուկերբերգի հաշիվները Instagram-ում, Twitter-ում, LinkedIn-ում և Pinterest-ում: Հակերները Twitter-ի իրենց միկրոբլոգում հայտարարել են, որ հարձակումը գործել են՝ պարզելու, թե որքան է պաշտպանված Ցուկերբերգի անվտանգության համակարգը համացանցում, գրում է «Коммерсантъ»-ը:
Համակարգչային հակերները առաջարկել են, որ Ցուկերբերգը անձամբ կապվի իրենց հետ: