Հասան Ռոհանին ԱՄՆ-ից վնասների փոխհատուցման հարցն ուսումնասիրելու մասին օրենքն ուղարկել է ԱԳՆ
Հասան Ռոհանին ԱՄՆ-ից վնասների փոխհատուցման հարցն ուսումնասիրելու մասին օրենքն ուղարկել է ԱԳՆ,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ԻԻՀ Մեջլիսում օրերս ընդունվել էր օրենքի մի նախագիծ, որը կառավարությունից պահանջում էր հետաքննել Միացյալ Նահանգների կողմից Իրանին պատճառած վնասների փոխհատուցում ստանալու հարցը:
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր սույն օրենքն իրագործելու նպատակով ուղարկել է ԱԳ նախարարություն:
Ըստ այդ օրենքի՝ Իրանի կառավարությունը պետք է ուսումնասիրի 1953թ. և 1980թ. տեղի ունեցած հեղաշրջումների արդյունքում և այլ գործընթացներով պայմանավորված ԱՄՆ-ից Իրանին պատճառած ֆինանսական և բարոյական վնասների հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը