Հրդեհ Վանաձորի բնակարններից մեկում
Հունիսի 5-ի ուշ գիշերին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, իսկ ներսում բնակիչը գտնվում է ոչ սթափ վիճակում:
Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկանում ենք, որ փրկարարները Է. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի Բ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհի հետևանքով, ըստ աղբյոյւրի, ամբողջությամբ այրվել է Է. Ա.-ի (1978 թ. ծնված) բնակարանի ննջասենյակի մահճակալը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան