Հարավային Չինաստանում հորդառատ անձրևների զոհ է դարձել 3 մարդ
Ջրհեղեղի, հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժուան ինքնավար մարզում երեք մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Տվյալների համաձայն՝ անձրևները վնասել են ավելի քան 10 քաղաքներ և մարզի տարածքը: Ինչպես տեղեկացնում է «Սինխուա»-ն, տնտեսական վնասը կազմում է 28 մլն յուան (4,26 մլն դոլար):
Ըստ օդերևութաբանական ծառայությունների կանխատեսումների՝ հորդառատ անձրևները առնվազն երեք օրերի ընթացքում չեն դադարի: Գուանսի-Չժուան ինքնավար մարզում զգուշացրել են փոթորիկի վտանգի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան