Գերմանիան իր այս որոշումով նաև կարմիր գիծ քաշեց Թուրքիայի համար. Ռուբեն Բաբայան
«Գերմանիան իր այդ քայլով ներկայացրեց մի պարզ բան` ուրիշին պահանջ ներկայացնելուց առաջ այդ պահանջն ինքս ինձ եմ ներկայացնում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա կարծիքով՝ Գերմանիան իր այս որոշումով նաև կարմիր գիծ քաշեց Թուրքիայի համար. «Այդ կարմիր գիծը քաղաքակրթական գիծ է, եթե դու ցանկություն ունես այս դաշտում գործել՝ պարտավոր ես ընդունել այս արժեքային համակարգը»:
Իսկ թե որո՞նք են մեզ համար ամենակարևոր դասերը և գործողության պլանը՝ Բաբայանի կարծիքով պետք է ապացուցել աշխարհին, որ մենք գտնվում ենք ուրիշ քաղաքային և արժեհամակարգում, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի հետ, և որ Արցածը չի կարող լինել ուրիշ արժեհամակարգ ունեցող պետության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց