Սեուլի զուգարաններում մարդու ձայնը ճանաչող սարքեր կտեղադրվեն
Հարավային Կորեայում վերջերս զուգարանում տեղի ունեցած կնոջ սպանությունը մեծ անհանգստություն է առաջացրել կորեացիների շրջանում անվտանգության հետ կապված և առաջարկվում է զուգարաններում ձայն հանող սարքավորումներ տեղադրել՝ հնարավոր հանցագործներին վախեցնելու համար:
Սարքը, որը պատրաստում է Սեուլի պետական համալսարանը և որն այս օրերին փորձարկում է անցնում, անհանգստացնող ձայների դեպքում ահազանգ կբարձրացնի: Այդ մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:
Սարքը կարողանում է տարբերակել մարդու ձայնը և այն ստանալուն պես մեծ ազդանշան է միացնում:
Համապատասխան փորձարկումներ անցնելուց հետո դրանք կհանվեն վաճառքի:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան