Կարո Մուրատն առաջին իսկ ռաունդում հաղթել է նոկաուտով
Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրատը գերմանական Կասել քաղաքում տեղի ունեցած միջին քաշային կարգի բռնցքամարտիկների պայքարում փայլուն հաղթանակ է տոնել Բոլիվիայի ներկայացուցիչ Էստեբան Տաբաբարիի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը:
Արդեն առաջին ռաունդում Կարո Մուրատը մրցակցին նոկաուտի է ենթարկել: 33 մենամարտերում սա հայ բռնցքամարտիկի 29-րդ հաղթանակն էր, որից` 18-ը նոկաուտով: Մնացած 4 հանդիպումներում նա կրել է 3 պարտություն և գրանցել 1 ոչ-ոքի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը