Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն աճում են, մոլիբդենինը՝ նվազում
2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 124.8 տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30,1%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 95.9 տոննա պղնձի խտանյութ:
Այս տարվա առաջին չորս ամիսներին հանրապետությունում կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն էլ աճել են 29,2%-ով և կազմել 4 279 տոննա:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ հանրապետությունում 54.1%-ով նվազել է ցինկի խտանյութի արտադրության ծավալը՝ կազմելով 2 132 տոննա:
Նվազել են նաև մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝ 13.3%-ով և կազմել 3 293 տոննա:
2015թ-ի հունվար-ապրիլի համեմատ այս տարվա նշված ժամանակահատվածում 15.8%-ով նվազել են նաև ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ կազմելով 1 812 տոննա, իակ մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալները նվազել են 0,4%-ով՝ կազմելով 245 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-ապրիլին 50.3%-ով նվազել է պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 1 737 տոննա, ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն էլ նվազել են 5,5%-ով՝ կազմելով 9 889 տոննա։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը