Սիրիահայ ուսուցչուհի. Ուզում են Հալեպը դատարկել հայությունից
Սիրիայում վերջին օրերին ստեղծված ծանր իրավիճակը կրկին տագնապի առիթ է ստեղծել: Երկրում ապրող հայ մտավորականությունն անհանգստացած է Սիրիայում մնացած հայության ճակատագրով, հնչում են ահազանգեր և կոչեր՝ տեր կանգնելու սիրիահայությանը, որն այսօր ուղղակի հայտնվել է անելանելի վիճակում: Երեկ առավոտյան ժամը 6-ին ռմբակոծվել է Հալեպի «Զվարթնոց» հայկական եկեղեցին:
«Արևելք»-ին սիրիահայ ուսուցչուհի Կարինե Հավանդջյանն ասել է, ռմբակոծության ժամը կարծես այս անգամ «հայության բախտից» էր ընտրված, հակառակ դեպքում մեծ թվով զոհեր կլինեին, քանի որ այդ թաղամասի հայերը անընդհատ խմելու ջուր են կրում եկեղեցու մոտակայքից, և եթե ռմբակոծությունը ցերեկվա ժամին լիներ, ապա հետևանքը, ըստ նրա ողբերգական էր լինելու:
«Սա վերջ չունի, շարունակվելու է: Ի՞նչ է լինելու վաղը՝ ոչ ոք չգիտի»,- «Արևելք»-ի հետ զրույցում նշում է Կարինե Հավանդջյանը: Նա կոչ է անում աշխարհի հայությանը, իրենց համախմբածությունն այս օրերին ցուցաբերել ոչ թե Էրդողանի դեմ ցույցեր կատարելով կամ 101 տարի առաջվա ցեղասպանության մասին անընդհատ խոսելով, այլ այսօր մեր աչքի առջև սպանվող հայության մի հատվածին՝ հալեպահայության ճակատագիրը վճռելուն ուղղված գործողություններ կատարելով:
«Այո, 1915-ի ցեղասպանության մասին էլ պետք է խոսել, ես չեմ ասում անտեսենք, բայց այն, ինչ կատարվում է այսօր Հալեպում, իսկական ցեղասպանություն է: Զոհվածների մեջ մեծ թվով հայեր կան: Նպատակաուղղված ռմբակոծվում են հայաբնակ թաղամասերն ու հայկական կառույցները, մեկ շաբաթվա մեջ 9 հայ զոհ ունեցանք, մի՞թե սա սպանդ չէ: Մեկ մարդու սպանությունն արդենիսկ ողբերգություն է: Աշխարհի հայերը թող ցույցեր անեն՝ հալեպահայությանը փրկելու համար: Սա մի մեծ խաղ է, որին զոհ են գնում նաև հայերը: Եթե ամբողջ աշխարհի հայերը ոտքի կանգնեն, հալեպահայությունը կփրկվի»,-նշել է հայ ուսուցչուհին, ավելացնելով, որ համայնքի հայկական կառույցների ղեկավարներն իրենց կարողությունների չափով անում են հնարավորը, բայց նրանց ուժերից վեր է այսօր պայքարել ամեն օր մարդկային կյանքեր խլող պատերազմի դեմ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞վ կարող է օգնել կառավարությունը Հալեպից Հայաստան եկողներին
- Տիգրան Բալայան. Խստորեն դատապարտում ենք Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները
- Ռմբակոծության հետևանքով Հալեպում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»
- Հալեպը դարձել է առանց պատուհանների քաղաք
- Հալեպի Հայ Ծերանոցի անդամները տեղափոխվել են եկեղեցի
- Հալեպի վիճակը հիմա ավելի բարդ է, քան նախորդ տարի. Հալեպի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ