Մանչեսթերյան ակումբները հետաքրքրված են Օբամեյանգի ծառայություններով
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» տեսադաշտում: Այս մասին հաղորդում է «Daily Star»-ը:
Գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ մանչեսթերյան ակումբների գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոն ու Խոսեպ Գվարդիոլան են հետաքրքրված: 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո: Գործարքը կարող է կատարվել ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում: Բանակցությունների մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը