Ուկրաինացի փորձագետ. ՆԱՏՕ-ն ձգտելու է վերադարձնել ԼՂ համամարտության լատենտ վիճակը
Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտելու է վերադարձնել ԼՂ հակամարտության նախկին` «սառեցված» վիճակը,-անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ այս մասին նշել է Ուկրաինական Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նիկոլայ Կապիտենկոն:
«ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ արտահայտելով իր անդամ երկրների դիրքորոշումը, ձգտելու է Ղարաբաղյան հակամարտությունը վերադարձնել «աառեցված», կամ կոնֆլիկտաբանության լեզվով ասած՝ «լատենտ» իրավիճակ: Լարվածությունը ՆԱՏՕ-ի համար որևէ դրական արդյունքի հանգեցնել չի կարող»,-նշել է Նիկոլայ Կապիտենկոն:
Փորձագետի կարծիքով` անվտանգության ոլորտում մարտահրավերների պակաս ներկայումս չի զգացվում և դաշինքը ձգտելու է կանխել կամ նվազագույնի հասցնել դրանից յուրաքանչյուրը: