ՅՈՒՆԻՍԵՖ . 18 տարեկանների 80 տոկոսը գտնում է, որ երիտասարդներն առցանց սեռական բռնության վտանգի տակ են
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության, 18 տարեկանների 10-ից 8-ը գտնում են, որ երիտասարդները առցանց սեռական չարաշահման վտանգի տակ են, իսկ 10-ից 5-ը կարծում են, որ իրենց ընկերները վտանգավոր վարքագիծ են դրսևորում համացանցից օգտվելիս:
«Վտանգներ ու հավանականություն. մեծանալով առցանց» հարցումը հիմնված է աշխարհի 25 երկրներից հարցմանը մասնակցած 18- ամյա ավելի քան 10.000 երիտասարդների կարծիքի վրա և բացահայտում է այն ռիսկերի հեռանկարները, որոնց բախվում են երիտասարդները՝ մեծանալով ավելի ու ավելի տեխնոլոգիապես փոխկապակցված աշխարհում:
«Համացանցն ու բջջային հեռախոսները հեղափոխել են երիտասարդների` տեղեկատվություն ձեռք բերելու մատչելիությունը, սակայն հարցման արդյունքները ցույց են տալիս, թե որքան իրական է առցանց չարաշահման վտանգը աղջիկների և տղաների համար», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Կոռնելիոս Ուիլիամսը (Cornelius Williams):
Նա ընդգծել է, որ համաշխարհային մասշտաբով, համացանցի երեք օգտատերերից մեկը երեխա է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտադիր է խթանել դեռահասների ձայների լսելիությունը՝ օգնելով նրանց դիմակայելու առցանց բռնությանը, չարաշահումներին և շահագործմանը, ինչպես նաև համոզվելու, որ երեխաները կարող են լիարժեք օգտվել համացանցի և բջջային հեռախոսների առաջարկած առավելություններից:
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի տրամադրած տվյալներով, նոր զեկույցի համաձայն, դեռահասները վստահ են անվտանգ մնալու իրենց սեփական կարողության վրա, որոնց գրեթե 90 տոկոսը գտնում է, որ կարող է խուսափել առցանց վտանգներից: 10–ից մոտավորապես 6-ը նշել է, որ առցանց նոր մարդկանց հանդիպելը որոշ չափով կամ շատ կարևոր է իրենց համար, սակայն միայն 36 տոկոսն է խորապես համոզված, որ կարող է ասել, թե երբ են մարդիկ թաքցնում իրենց ինքնությունը առցանց:
Աղջիկների ավելի քան երկու երրորդը (67 տոկոսը) լիովին համաձայն է, որ համացանցում սեռական բնույթի մեկնաբանություններ կամ խնդրանքներ ստանալու դեպքում կանհանգստանա. տղաների դեպքում այս թիվը 47 տոկոս է կազմում: Երբ, այնուամենայնիվ, առցանց սպառնալիքներ են պատահում, դեռահասները ավելի շատ դիմում են ընկերներին, քան՝ ծնողներին ու ուսուցիչներին, սակայն կեսից քիչը համոզված են, որ գիտեն, թե ինչպես պետք է օգնել առցանց ռիսկի վտանգված ընկերոջը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը