Իտալիայում ուկրաինացիներ են ձերբակալվել՝ փախստականներին ապօրինի տեղափոխելու համար
Սիրիայից Իտալիա անօրինական ճանապարհով փախստականներ տանելու համար Ուկրաինայի երկու քաղաքացի է ձերբակալվել,- գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կալաբրիա շրջանի ոստիկանությանը:
Իտալական հեռուստաընկերության տվյալներով՝ ուկրաինացիներին իրենց առագաստանավով Կալաբրիա են տարել 16 հոգուց բաղկացած սիրիացի գաղթյալների խումբ, որոնցից յուրաքանչյունը նրանց վճարել է 5 հազար եվրո:
Ափ դուրս եկող փախստականներին ոստիկանները նկատել են հինգշաբթի օրը, որից հետո սկսվել է նավի որոնման գործողությունները: Արդյունքում պահակախմբին հաջողվել է գտնել նավը, որն արդեն հեռանալիս է եղել Իտալիայի ափերից:
Երկու ուկրաինացիներն այժմ կալանքի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին