58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ կասկածվող հետախուզվողները կալանավորվել են
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվո 26-ամյա Արարատ Նիկողոսյանը և 23-ամյա Արտաշես Չիչոյանը հունիսի 12-ին ներկայացել են ոստիկանություն և կալանավորվել են: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով կատարված սպանությունը»:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էր մեկ այլ անձ՝ 26-ամյա ծնված Խաչիկ Կոսյանը: Վերջինը, հիշեցնենք ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակից էր, որը կատարվածից հետո քննիչի միջնորդությամբ ազատվել է աշխատանքից:
Նախաքննությունը շարունակվում է:
Եղիշե Խաչատրյանը լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն էր:
Հարակից հրապարակումներ`
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից մեկը հարկադիր կատարող է
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ, 2-ը հետախուզվում են
- Հայտնի լեզվաբանի ամուսնու դաժան սպանության կասկածյալը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը