![](https://panorama.am/news_images/533/1596162_1/77.thumb.jpg)
Հարցում. Ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր կլինի բառացել նոր զինտեխնիկայի ձեռքբերմամբ
Ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ հասարակության գերակշիռ մասը` 85.1 տեղեկատվություն է ստացել հեռուստատեսությունից: Այս են վկայում «Գելլափ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի անցկացրած հարցման արդյունքները, որոնք այսօր ներկայացվեցին լրագրողներին:
«Մեր հարցումների համաձայն՝ 85.1 տոկոսը ինֆորմացիա ստանում էր հեռուսատատեսությունից, 44 տոկոսը՝ Facebook-ից, 43.8 տոկոսը՝ շրջապատից, 19.7 տոկոսը՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Facebook-յան էջից և 15.1 տոկոսը` լրատվական կայքերից»,-ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի՝ Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցման ենթարկված քաղաքացիները հնարավորություն են ունեցել ընտրել միաժամանակ մի քանի տարբերակ:
Հարցվողների 86.4 տոկոսը կարծիք է հայտնել, որ ապրիլյան ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր կլինի բառացել նոր զինտեխնիկայի ձեռքբերմամբ:
«38.1 տոկոսը պատասխանել է, որ կրկնությունը հնարավոր կլինի բացառել բանակում կոռուպցիայի վերացմամբ, 29 տոկոսը՝ բարձրացնելով զինծառայողների պատրաստվածությունը, 20.5 տոկոսը՝ ավելացնելով պայմանագրայինների քանակը: Պետք է նշել, որ հարցվողները հնարավորություն են ունեցել ընտրել միանգամից մի քանի տարբերակ»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Հարցման մեկ այլ տվյալի համաձայն՝ հասարակության գերակշիռ մասը կարծում է, որ ապրիլյան հարձակումը հրահրված էր 3-րդ ուժի, պետության կողմից:
«Հարցվողների 81.3 տոկոսը պատասխանել է, որ հրահրողը Թուրքիան է, 33 տոկոսը՝ հենց Ադրբեջանը և 17-տոկոսը կարծում է, որ ապրիլյան հարձակումը հրահրել է Ռուսաստանը»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցումն անցկացվել է ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 13-24-ը, ՀՀ ողջ տարածքում չափահաս 1106 քաղաքացիների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)