«Հայկական վերածնունդը» մասնակցելու է Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններին. «Հրապարակ»
Առաջիկա ՏԻՄ ընտրությունները լակմուսի թուղթ են լինելու ՀՀ քաղաքական ուժերի համար՝ 2017-ին ընդառաջ: Ըստ լուրերի, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» մասնակցելու է և Գյումրիի, և Վանաձորի ավագանու ընտրություններին:
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Գյումրիում նրանց ցուցակը գլխավորելու է ՀՎԿ հնաբնակ Հովհաննես Մարգարյանը, իսկ Վանաձորում՝ հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ազգական Արկադի Փելեշյանը, որը կարճ ժամանակում կուսակցության շարքերը համալրել է շուրջ 2 հազար անդամով: Ասում են՝ հատկապես Գյումրիում ՀՎԿ-ն անակնկալներ է պատրաստում: Իսկ առաջիկայում Վանաձորում և Գյումրիում սպասվում է ՀՎԿ անդամների հավաք: