Դի Կապրիոյին հրավիրել են Վլադիվոստոկում կայանալիք համաժողովին
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հրավիրված է Արևելյան տնտեսական համաժողովին, որը կայանալու է սեպտեմբերի 2-3-ին՝ Վլադիվոստոկում։ «Գազետա.ռու»-ին ՌԴ բնական պաշարների նախարարությունից հայտնել են, որ դերասանին համապատասխան հրավեր է ուղարկվել։
Անցյալ տարվա համաժողովին մասնակցել էր դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը, ով հանդես է գալիս որպես բնության՝ առաջին հերթին կապույտ կետերի պաշտպան։
«Եկեք դադարեցնենք նրանց սպանելը։ Եթե Ռուսաստանը համապատասխան օրենք ընդունի, ձեզ կհետևեն շատ երկրներ։ Աշխարհին ուժեղ առաջնորդ է պետք»,-ասել էր նա՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Դի Կապրիոն ևս հայտնի է իր բնապահպանական նախաձեռնություններով։ Օրինակ՝ 2010 թվականին նա 1 մլն դոլար է նվիրաբերել ամուրյան վագրի փրկության ծրագրի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նույնպես այս տարի մասնակցելու է ֆորումին, այդ ժամանակ Դի Կապրիոյին «իսկական տղամարդ» էր անվանել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան