Մշակույթ 13:01 15/06/2016 Հայաստան

«Ոսկե ծիրան» փառատոնը բացվելու է «Զարե» ֆիլմով

«Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնն առանձնահատուկ է, քանի որ նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Հասկանում ենք, որ  այս փառատոնն այդ անկախության ծնունդ է, ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:

Նախարարի խոսքով, փառատոնի շնորհիվ  հնարավոր է եղել վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին Հայաստանի և աշխարհի միջև:  Հ. Պողոսյանն ասաց, որ փառատոնի ծրագրերում ներառվել է նաև «Հայկական կինո. արդի ժամանակները» ծրագիրը, որի ժամանակ ամփոփվելու է 25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը:

Փառատոնն ինչպես միշտ, այս տարի էլ անցկացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի  հովանավորությամբ:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ  արդեն տարիներ շարունակ հաստատակամ աշխատում են փառատոնի հետ՝ միասին նայելով դեպի ապագա, հույս ունենալով, որ ապագան լինում է ավելի լավն ու զարգացած:

«Փառատոնը տարեց տարի զարգանում է: Մենք կարողանում ենք մեր հայկական արժեքները փոխանցել աշխարհի տարբեր երկրների»,- նշեց նա:

Մշակույթի նախարարությունը փառատոնին տրամադրում է 50 միլիոն դրամ: Փառատոնի գոյության 13 տարվա ընթացքում այս գումարը մնացել է անփոփոխ:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով, բավականին դժվար ժամանակներ են, բայց փառատոնը շարունակում է մնալ աջակիցների ուշադրության կենտրոնում:

«Ավելի կարևոր հարցեր կան, բավականին դժվարացել է ֆինանս աշխատելը, ճարելը, բայց կարևորվում է փառատոնի միջազգային դերը, նաև հենց հայկական կինոյի համար»,- ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ փառատոնը բացվելու է 1926 թվականին «Հայկինո»-ի կողմից նկարահանված  «Զարե» ֆիլմով (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան), որն առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը:

«Առաջին ֆիլմ է նվիրված քրդերին, եզդիներին: Որպես մարդասեր, ժողովրդավար ազգ, մենք որոշեցինք հենց այս ֆիլոմվ բացել փառատոնը: Ֆիլմը թվայնացվել է  Մոսկվայի արխիվում»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային ծրագրում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն աշխատանքները: 

«Հայկական կինո. արդի ժամանակները» ծրագիրը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմ:

«Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին» նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշներ:

«Ֆրանսիական նոր կինո» ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, կներկայացվի ֆրանսիական վերջին շրջանի լավագույն ֆիլմերից երեքը:

«Դանիական նոր կինո» ծրագիրը փառատոնն իրականացնում է դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Կներկայացվի վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը:

«Բասկական նոր կինո» ծրագիրն իրականացվում է «Epe-Apv» ընկերության աջակցությամբ, կներկայացվի  բասկ կինոռեժիսորների 4 լավագույն աշխատանքներ:

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի  և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները: Դմիտրի Կեսայանցի, Էդմոն Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղերը կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղտեխնոլոգ. Վախի գործոնը արդեն չի աշխատում
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, արձագանքելով այս պահին Ազատության հրապարակի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:03
Հովհաննես Իշխանյան. Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի
«Ժողովուրդը դուրս է եկել՝ ցույց տալու, որ իշխանությունն իրեն է պատկանում։ Նիկոլ Փաշինյանին պատկանում են ոստիկանները, որոնք Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ինչ է կատարվում Ազատության հրապարակի հարակից տարածքում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատությանհրապարակի հարակից տարածքի փողոցները լեփ լեցուն են։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին միջազգային համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հետո ասում են զինվորին դիրքերից իջեցնելու համար Ուրալ չկա»
Ոստկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,-դդիմելով Ազատության...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Քաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակն այս պահին մարդաշատ է։ Այստեղ հավաքվել են բազամթիվ քաղաքացիներ՝ շարժվելու դեպի Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ Ա....
Աղբյուր` Panorama.am
15:52
Քաղաքագետ. Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի
 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երևանի կենտրոնը, Ազատության...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը  սահմանազատման վերջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ազատության հրապարակի հարակից տարածք բազմաթիվ ոստիկաններ են բերվել, ամենուրեք արգելապատնեշներ են. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Ազատության հրապարակ երթին ընդառաջ հարակից տարածքներում բազմաթիվ ոստիկաններ են բերել, արգելապատնեշներ են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու մոտ անցած օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը բեմահարթակ հրավիրեց այդ օրվա ընթացքում բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
14:24
Քաղաքագետ. Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Քաղաքագետ Ստփան Դանիելյանը գրում է. «Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
Այսօր Ազատության հրապարակում հավաքին ընդառաջ Երևանի կենտրոն ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում։ Ոստիկանական մեքենաների տեղաշարժը ֆիքսել են...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:46
Նոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՊՀ ավելի քան հինգ տասնյակ դասախոսներ հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...
Աղբյուր` Panorama.am
13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}