Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը կկայանա հունիսի 20-ին
2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից:
Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 20-ին:
Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում:
Հարակից հրապարակումներ`
- 180-ից ավելի բողոք` զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովում
- Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով