Հասարակություն 10:00 15/06/2016 Աշխարհում

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը՝ թուրքական քարոզչության ամոթալի գործիք. Սասունյան

Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:

Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը: Ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, պահանջել են նրան կարգալույծ անել…

Չնայած իրարահաջորդ թուրքական կառավարությունները միշտ փորձել են ճնշում գործադրել Արամ Սրբազանի նախորդների վրա՝ որպես գործիք ծառայեցնելու Անկարայի քարոզչության համար, սակայն նրանցից ոչ մեկը նման վիրավորական նամակ չի գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պարզ չէ, արդյոք այդ վիճահարույց նամակը պատրիարքական փոխանորդը գրել էր իր սեփական նախաձեռնությամբ, թե նրա համար մշակվել է թուրք պաշտոնյաների կողմից: Սակայն նրանք, ովքեր անձամբ ճանաչում են արքեպիսկոպոս Աթեշյանին, պնդում են, որ նա չէր կարող լինել այդ նամակի հեղինակը, քանի որ այդքան վարժ չի տիրապետում թուրքերենին: Ինչևէ, նա ստորագրել նամակը և այն տարածել լրատվամիջոցներին, որն էլ հրապարակվել է բազմաթիվ թուրքական թերթերում:

Ցավոք, առաջին անգամ չէ, որ ՍրբազանԱթեշյանը նման ստորաքարշ վերաբերմունք է դրսևորում թուրքական իշխանությունների հանդեպ՝ ցանկանալով ստանալ կառավարության աջակցությունը պատրիարք ընտրվելու համար: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրային հանդիպման ժամանակ, Արք. Աթեշյանը համարձակվեց վիրավորել նրան՝ մարդու իրավունքների խախտումների համար նախագահ Էրդողանին քննադատելու համար...

Նկարագրելով Հայոց ցեղասպանությունը սոսկ որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններ», Սրբազան Աթեշյանն իր նամակում հայտարարել է, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է թուրք ժողովրդի ցավը Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշման առիթով: Պոլսո պատրիարքի փոխանորդը, խոսելով Թուրքիայի հայկական համայնքի անունից, պնդել է, որ Գերմանիայի խորհրդարանը իրավունք չուներ դատավճիռ կայացնելու «ամբողջ գերմանացի ժողովրդի անունից»: Նա հավելել է. «բացի այդ, հակասական է նաև այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է արտահայտում գերմանական հասարակության տրամադրություները»: Անհեթեթություն է արք. Աթեշյանի պնդումը, թե Բունդեսթագը չի խոսում գերմանացի ժողովրդի անունից, երբ խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել է գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ դեմ ձայնով...

Բացի այդ, պատրիարքական փոխանորդը  մեղադրել է Գերմանիայի խորհրդարանին՝ «մի քանի տողով Երրորդ ռեյխի բացասական դերակատարության թեթևակի ներկայացման և Օսմանյան կայսրությունը որպես միակ մեղավոր մատնացույց անելու» համար: Ապշեցուցիչ է, որ արք. Աթեշյանը քողարկում է թուրքական ժխտողականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և նսեմացնում Գերմանիայի կողմից իր մեղսակցությունն ազնվորեն ընդունելը...

Նրանք, ովքեր փորձում են արդարացնել Պոլսո պատրիարքի փոխանորդի հակահայկական հայտարարությունները՝ պնդելով, թե պետք է ապրել Թուրքիայում Էրդողանի վարչակարգի բռնապետական բնույթը լիովին ըմբռնելու համար, պետք է իմանան, որ Թուրքիայում շատ հայեր խիստ վրդովված են Արք. Աթեշյանի նամակից: Նրանք տասնյակ հաղորդագրություններ են գրել նրա ֆեյսբուքյան էջում, հայտնելով իրենց անհամաձայնությունը:

Հայոց պատրիարքական փոխանորդին ամենախիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիրը. «Մենք ափսոսանքով, զայրույթով և ամոթով կարդացինք Ձեր նամակը.... Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող  ժողովրդի համակարգված բնաջնջումը իր սեփական հողերում, սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից, պետական լեզվով, որպես «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններ» ներկայացնելը, անարգանք է այն համայնքի անդամների նախնիների, զոհերի և փրկվածների հիշատակին, որին Դուք ևս պատկանում եք»:

Հակառակ պատրիարքական փոխանորդի պնդումներին, թե իբր հայերը թուրքերի նման հավասար վերաբերմունքի են արժանանում, «Ակոս»-ը պնդել է, որ «հայերը խտրականության, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների են ենթարկվել»: Թերթը նաև հակադարձել է Արք. Աթեշյանի հայտարարությանը, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը «տխրության ու ցավի աղբյուր է», հաստատելով, որ «Ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումն է մեզ համար տխրության և ցավի աղբյուր.... Հայ համայնքի ինքնությունը վնասվել է Ձեր խոսքերից, այլ ոչ, ինչպես Դուք եք ասում, Բունդեսթագի որոշումից»:

«Ակոս»-ը նաև ասել է Սրբազան Աթեշյանին, որ իր նամակը ներկայացնում է. «սեփական ժողովրդի դեմ հատուկ ժխտողական հայտարարություն: Կտեսնենք, թե մոտ ապագայում Ձեր այս հայտարարությունը ում կողմից «խանդավառությամբ կողջունվի».... Աղոթում ենք Աստծուն՝ Ձերդ գերազանցությանը խելք, միտք, ըմբռնում շնորհելու խնդրանքով»:

Իր ժողովրդին և նրանց սուրբ գործին լրացուցիչ վնաս չպատճառելու համար, ես խոնարհաբար խորհուրդ կտայի Արք. Աթեշյանին հետագայում զերծ մնալ քաղաքական և քարոզչական որևէ հայտարարություն անելուց: Հակառակ դեպքում, նա պետք է լրջորեն մտածի իր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի նրան որպես ընտրված պատրիարք, նույնիսկ եթե Էրդողանն աջակցի նրա ընտրությանը... 

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}