Ռայոլա. «Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր սանը ցանկանում է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Մխիթարյանն ավարտված մրցաշրջանում «Բորուսիայի» առաջատարներից մեկն էր և հայտնվել է Եվրոպայի բարձրակարգ շատ ակումբների ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ները հաղորդել են «Յուվենթուսի», «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ., և նա այժմ չի ցանկանում երկարաձգել այն:
«Բորուսիան» պնդում է, որ չի ցանկանում վաճառել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, սակայն Մինոն չի բացառում, որ ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մենք շարունակում ենք փորձել՝ լուծելու այս հարցը»,- Ռայոլայի խոսքերը մեջբերել է «The Times»-ը:
«Bild»-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբը Հայաստանի ազգային հավաքականի խաղացողի համար առաջարկում է 24 մլն եվրո և պատրաստ է կրկնապատկել նրա աշխատավարձը՝ հասցնելով այն տարեկան 10 մլն եվրոյի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը