«Նորմանդական քառյակի» հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո
Եվրոպական և Եվրոատլանդտյան ինտեգրացիայի գծով Ուկրաինայի փոխվարչապետ Իվան Կլիմպուշ-Ցինզաձեն հանձարարել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորմանն ուղղված «Նորմանդական քառյակի» երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) ղեկավարների հանդիպումը հավանաբար տեղի կունենա Վարշավայում հուլիսի 8-9-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո:
Այս մասին հայտնում է «РИА» գործակալությունը:
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հաղորդել են, որ կանցլեր Անգելա Մերկելը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպել հիշյալ երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու համար Մինսկի համաձայնության կետերի իրականացման հարցը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների հանդիպման համար նախադրյալներ այս պահին գոյություն չունեն: