Վլատկո Դրոբարովը նոր պայմանագիր է ստորագրել «Բանանցի» հետ
«Բանանց» ֆուտբոլային ակումբի և մակեդոնացի պաշտպան Վլատկո Դրոբարովի միջև, ով երևանյան թիմին է միացել 2015/16 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ, նոր պայմանագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Շատ ուրախ եմ «Բանանցի» հետ նոր պայմանագիր ստորագրելու կապակցությամբ, քանի որ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը: Անհամբերությամբ սպասում եմ Եվրոպա լիգայի հանդիպումներին: Հուսով եմ, որ հաջող ելույթներ կունենանք Եվրոպայում, իսկ հաջորդ մրցաշրջանում լավ աշխատանքի շնորհիվ կզբաղեցնենք առնվազն երրորդ հորիզոնականը»,- ասել է 23-ամյա ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Վլատկո Դրոբարովն ավարտված առաջնությունում «Բանանցի» կազմում մասնակցել է 23 հանդիպման և թիմի բոլոր ֆուտբոլիստներից շատ՝ 2054 րոպե է անցկացրել խաղադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը