Ռոման Ասխաբաձեն հեռանում է «Բանանցից»
«Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Թիմի պաշտոնական կայքի հետ զրույցում նա հետևյալ կերպ է մեկնաբանել այդ որոշումը.
«Շնորհակալ եմ ողջ թիմին և աշխատակիցներին՝ կատարված աշխատանքի համար: Ստեղծված է հիանալի կոլեկտիվ, որն ի զորու է լուծել իր առջև դրված խնդիրները: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել լավ մակարդակի պրոֆեսիոնալների հետ, և մեր տիտղոսն ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելը դրա ապացույցն են:
Ընձեռնված հնարավորության և պրոֆեսիոնալ մոտեցման համար շնորհակալ եմ նաև ակումբի բաժնետերերին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»,- ասել է Ռոման Ասխաբաձեն:
Հիշեցնենք, որ Ռոման Ասխաբաձեն «Բանանցի» գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թ. սեպտեմբերից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը