Բրիտանական բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում հսկայական հերթեր են գոյացել
Այսօր Մեծ Բրիտանիայում ընթացող երկրի ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեին զուգահեռ Բրիտանական բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում հսկայական հերթեր են գոյացել: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չսպասելով հանրաքվեի արդյունքներին, Մեծ Բրիտանիայի բազմաթիվ քաղաքացիներ որոշել են իրենց դրամը վերածել եվրոյի:
Գործակալության փոխանցմամբ` սույն քայլի գլխավոր դրդապատճառը հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Միացյալ Թագավորության արժույթի՝ ֆունտ ստերլինգի նշանակալի արժեզրկման մտավախությունն է:
Ի դեպ՝ ֆունտ ստերլինգի արժեզրկումը կարճաժամկետ հեռանկարում բավական հնարավոր է:
Նշենք, որ այսօր Մեծ Բրիտանիայում ընթանում է ԵՄ կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական մամուլը կոչ է անում քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը
- Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան