Ֆաբրեգաս. «Իտալացիները համառ ու փորձառու են»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլի Իտալիայի ընտրանու հետ կայանալիք խաղից իր սպասելիքների մասին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Իտալացիների դեմ հանդես գալը միշտ էլ դժվար է: Նրանք շատ համառ ու փորձառու են: Վստահ եմ, Իտալիայի հավաքականն ամեն ինչ կանի՝ մրցաշարի հաղթող դառնալու համար: Նրանց հետ խաղերի ժամանակ մեր հնարավորությունները գնահատվում են 50:50:
Կարելի է բացառություն համարել «Եվրո-2012»-ը, երբ եզրափակչում հաղթեցինք խոշոր՝ 4:0 հաշվով: Այդ տարի հիանալի հանդես եկանք՝ հաճույք ստանալով խաղադաշտում եղած ամեն վայրկյանից: Նման բաներ եզրափակիչներում շատ քիչ են լինում»,- նշել է Ֆաբրեգասը:
Հիշեցնենք, որ Իսպանիա-Իտալիա մրցավեճը կկայանա հունիսի 27-ին՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը