Կենտրոնական Կալիֆորնիայում հզոր անտառային հրդեհներ են
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կենտրոնական մասում նախորդ օրվա համեմատ հրդեհների տարածքն ավելացել է ավելի քանի երկու անգամ,-գրում է Korrespondent-ը՝ նշելով, որ դրա հետևանքով երկու մարդ է մահացել: Ներկա պահին հրդեհն ընդգրկում է 7500 հեկտար:
Նահանգապետ Ջերրի Բրաունը տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել: Հաղորդվում է, որ անտառային հրդեհներն արդեն ոչնչացրել են հարյուրավոր շինություններ, շուրջ 1500 տուն և շինություններ էլ ոչնչացման վտանգի տակ են:
Հրդեհը բռնկվել է հինգշաբթի՝ Բեյկերսֆիլդ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող լեռներում: Մոտակա բնակավայրերից հարյուրավոր բնակիչներ տարհանվել են, իսկ Լեյք-Իզաբելլա բնակավայրի երեք հազար բնակիչ էլ շուտով կտարհանվեն:
Շրջանում վերջին օրերին պահպանվում է շոգ և չոր եղանակը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հունիսի ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում անսովոր շոգ է, ինչի հետևանքով շատ նահանգներում անտառային հրդեհներ են բռնկվել:
.
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը