Տիգրան Գյոկչյանի թիմը վստահ հաղթանակ տոնեց
Երևանի «Միկա» մարզադահլիճում շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը: Ի տարբերություն երիտասարդական հավաքականի, մեր ընտրանին ստուգողական խաղերում դրական արդյունքներ է գրանցում:
Քիչ առաջ ավարտված խաղում Տիգրան Գյոկչյանի սաները 98:75 հաշվով առավելության հասան Իրանի ազգային հավաքականի նկատմամբ: Երեկ էլ թիմը 85:59 հաշվով հաղթել էր հարևան երկրի երիտասարդական ընտրանուն:
Հավելենք, որ վաղը հայ բասկետբոլիստները կմեկնեն Մոլդովա, որտեղ կկայանա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը