Հյուսիսատլանտյան դաշինքը չի ձգտում կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ն չի ձգտում կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Կարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:
«ՆԱՏՕ-ի դիտարկում է Հարավային Կովկասի երկրներին` ներառյալ անդամանցության թեկանծու Վրաստանին, որպես հավանական գործընկերների: Անուհանդերձ, ես հավանական չեմ համարում մոտ ժամանակներս Վրաստանի անդամակցությունը: Դաշինքում Վրաստանի անդամակցության հարցով
միասնականություն չկա: Հայաստանը, որպես Ռուասատանի դաշնակից, ամուր կանգնած է ՌԴ անվտանգության ուղեծրում: Սակայն դաշինքը շաունակելու է համագործակցել Հայաստանի հետ և բարձր է գնահատում վերջին 20 տարիների ընթացում առկա համագործակցությունը:
Ես կնշեի նաև, որ հայկական ռազմական բարեփոխումները իրականացվել են ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների օրինակով, այնպես որ, Չնայած Երևանի և Մոսկվայի անվտանգության դաշինքին, հայկական կողմը ունի ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերությունների պահպանման կոնկրետ շարժառիթներ»,- ասել է Պոլ Ստրոնսկին: