ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «Դադարեցնել Շահեն Հարութունյանի նկատմամբ ապօրինի գործողությունները»
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել Շահեն Հարութունյանի նկատմամբ ապօրինի գործողությունները՝ պատասխանատվության ենթարկելով ակնհայտ հանցագործություն կատարած ոստիկանության աշխատակիցներին և վերջիններիս հրաման տված անձանց»: Նման հայտարարությամբ քիչ առաջ հանդես է եկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Աղնյուրը հիշեցնում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Գյումրիի կենտրոնական հրապարակի մոտակայքից ոստիկանության աշխատակիցների կողմից Շահեն Հարությունյանի առևանգման վերաբերյալ:
«Ոստիկանության աշխատակիցները, անօրինական կերպով և առանց որևէ հիմնավորման, նրան նստեցրել են մեքենան և տեղափոխել ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչություն»,-նշված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ոստիկանությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի.
« Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը՝ Շահեն Հարությունյանի հետ կատարվածի մասին
- Շահեն Հարությունյանին Գյումրիիում բերման են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը