Օշականում 2.5 տարեկան երեխայի դին գտել են ջրանցքում
Այսօր ժամը 17.23-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզ Օշական գյուղում կորել է 2.5 տարեկան երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ, գյուղի ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դին՝ ջրահեղձված:
Երեխայի կորելու ևս մեկ դեպք գրանցվել է Շիրակի մարզում: Բարեբախտաբար, նրան ողջ են գտել: Ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետք գյուղում կորել է 7 տարեկան երեխա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երեխան գտնվել է Բայանդուր գյուղում:
Սյունիքում Ողջի գետն ընկած 8-ամյա երեխային այսօր հայտնաբերեցին մահացած:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Արթիկի վնասներ կրած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի
- Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ
- Հայտնաբերել են Ողջի գետն ընկած երեխայի դին
- Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
- Փրկարարները փնտրում են Ողջի գետն ընկած երեխային
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը