91-ամյա ամերիկացին տասնյակ տարիներ խաբել է՝ իբր եղել է Օսվենցիմի ճամբարում
ԱՄՆ Փենսիլվանյա նահանգի 91-ամյա բնակիչ Ջոզեֆ Հիթը տասնյակ տարիներ դասախոսություն է կարդացել՝ պատմելով գերմանա–ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում եղած տարիների մասին: Վերջերս նա խոստովանել է, որ երբեք էլ չի եղել այդ ճամբարում: Լուրը վերապատմում է «Լենտա.ռու»-ն:
Նա հրապարակային կերպով ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր ազդվել են իր պատմությունը լսելիս:
«Ես չեմ ցանկացել թերագնահատել այդ դեպքերը, որոնց մասնակից չեմ եղել»,-ասել է նա ու մանրամասնել, որ ստելով ցանկացել է ավելի ու ավելի լայն շրջանակաների ներկայացնել նացիստների հանցագործությունները:
Նշենք, որ Օսվենցիմի ճամբարը ստեղծվել է նվաճված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքի մոտ, Կրակովից ոչ հեռու։ ճամբարի կառուցումն սկսվել է 1940 թվականին, զբաղեցրել է 500 հեկտար տարածություն։ Եղել է մարդկանց ոչնչացնելու կոմբինատ: Գոյության ընթացքում ճամբարում ոչնչացվել էին ԽՍՀՄ–ի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի,Հունգարիայի, Նիդերլանդների, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի և այլ երկրների ավելի քան 4 մլն քաղաքացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը