Գարիկ Բարսեղյանը և Գեորգի Կետոևը` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթող
Վանաձորում մեկնարկել է Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը: Առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանի հավաքականի անդամներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ) դարձել են մրցաշարի ոսկե մեդալակիրներ: Բարսեղյանը եզրափակչում առավելության է հասել ռուս Հասան Բադրուդինովի նկատմամբ, իսկ Կետոևը` իրանցի Ամիր Մուհամադու:
65 կգ քաշայինների պայքարում լավագույնը ռուս Ալան Գոգաևն էր, 74 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր է դարձել Կախաբեր Խումբեշտին (Ռուսաստան): Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 61 կգ, 70 կգ, 84 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը