Կայացել է «Երևանյան - դրիֆթինգ» ավտոմոտո շոուն
Երևանի քաղաքապետարանի և STR ավտոսիրողների ակումբի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ-2016» ծրագրով մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարակից հրապարակում կեսօրին մեկնարկել է «Երևանյան դրիֆթինգ» 3-րդ ավտոմոտո ավտոմոտո մրցաշարը: Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մարզական ու թյունինգապատ մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի բաժինը, ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում մրցության մասնակիցները` մինչև 2 լ շարժիչի ծավալ ունեցող, 2 լիտրից ավելի շարժիչի ծավալով սիրողական դասի մեքենաները, որից հետո նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արհեստավարժ ավտոարշավորդները:
Ավտոմոտո շոուն այս մարզաձևերի մասնակիցներին ու մարզական միջոցառմանը հետևողներին բազմաթիվ հաճելի ակնթարթներ է պարգևել: Կայացել է նաև թյունինգապատ մեքենաների ցուցադրություն ու մանկական քարթինգների մրցույթ: Ավտոմոտոշոուի բոլոր հաղթողներ համար հովանավորները սահմանել են նվերներ և գավաթներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը