Լեհաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է
Եվրոպայի 2016 թ. առաջնությունում շարունակում է ֆանտաստիկ խաղով զարմացնել Լեհաստանի հավաքականը, որը 1/8-րդ եզրափակչում ուժերը չափեց Շվեյցարիայի հավաքականի հետ: Բնականաբար, խաղից առաջ ֆավորիտի կարգավիճակում շվեյցարացիներն էին, սակայն հանդիպումն այլ ընթացք ունեցավ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 39-րդ րոպեին Բլաշիկովսկին բացեց հաշիվը, սակայն խաղավարտից 8 րոպե առաջ լեհերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Շակիրին՝ 1:1: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն այստեղ ևս կողմերից ոչ մեկը չկարողացավ գոլ գրանցել:
Հերթը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ Ջակայի վրիպումը ճակատագրական եղավ: 5:4 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականը՝ նվաճելով քառորդ եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը