Մեսսի. «Ամաչում եմ, երբ Նեյմարն ասում է, որ իմ երկրպագուն է»
Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր և բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի հարաբերությունների մասին: Տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Նեյմարի բնավորությունն ինձ զարմացրեց: Նա երիտասարդ է ու կենսուրախ: Նման է փոքրիկ երեխայի, ով մի կաթիլ չարություն չունի իր մեջ: Նեյմարն անհավանական մարդ է: Դարձանք ընկերներ խաղադաշտից դուրս, իսկ դա օգտակար ազդեցություն ունեցավ մեր համակցված խաղի վրա:
Նեյմարը միշտ կրկնում է, որ իմ երկրպագուն է: Դրանից ամաչում եմ, քանի որ այդ ամենն ուղակի երեսիդ է ասում: Երբ բրազիլացին եկավ «Բարսելոն», միանգամից հասկացա, որ նա իսկապես անկեղծ է խոսում: Հաճելի էր նման խոսքեր լսել երիտասարդ ֆուտբոլիստից այն դեպքում, երբ ինքդ էլ դեռ վետերան չես»,- նշել է Մեսսին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը