Նադալ. «Աշխատում եմ ապրել համեստ կյանքով»
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ ճանաչված լինելն ու ժողովրդականություն վայելելն ամենևին չեն խանգարում իրեն,-փոխանցում է championat.com-ը:
«Իհարկե, հաջողված մարզական կարիերայիս շնորհիվ հայտնի մարդ եմ դարձել, բայց աշխատում եմ ապրել համեստ կյանքով և ուշադրություն չդարձնել այն ամենին, ինչ խոսում են իմ մասին: Ինձ դուր է գալիս ապրել կղզում, սահմանափակ տարածքում, որտեղ քիչ մարդիկ կան:
Երբ մի քանի օր հանգստանում եմ Մալյորկայում, այնտեղ յուրաքանչյուր 5 րոպեն մեկ ինձնից ստորագրություն կամ ինձ հետ լուսանկարվել չեն ցանկանում: Սովորական կյանքով եմ ապրում և դա ինձ օգնում է լինել հանգիստ և վստահ»,- նշել է Ռաֆան:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը