Նիկիտա Սիմոնյան. «Խուլիգաններն ու չարակամները ֆուտբոլում անելիք չունեն»
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կարծիք է հայտնել պետդումայի ընդունած օրենքի մասին, ըստ որի որոշ մրցաշարերին տոմսերի վաճառքը կկատարվի միայն անձնագրերի առկայության պայմաններում: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Միշտ ցանկացել եմ, որ մարզադաշտերում դադարեն խուլիգանությունները: Հաճելի կլինի, որ ստադիոն գան ընտանիքներով և ֆուտբոլ նայեն, ինչպես քաղաքակիրթ մարդիկ: Կողմ եմ, որ մարզադաշտերը լեփ-լեցուն լինեն, մարդիկ նորմալ երկրպագեն իրենց սիրելի թիմերին՝ առանց ճայթրուկների և նմանատիպ այլ իրերի: Այդպես էր այն ժամանակ, երբ ինքս էի ֆուտբոլ խաղում և երբ մարզիչ էի:
Կողմ եմ երկրպագուների «սև ցուցակի» ստեղծմանը: Խուլիգաններն ու չարակամները ֆուտբոլում անելիք չունեն: Ժամանակին Անգլիայի հավաքականը 5 տարով զրկվեց Եվրագավաթների խաղարկություններին մասնակցելու իրավունքից՝ սեփական երկրպագուների պատճառով: Հիմա էլ նրանք 3000 երկրպագուների զրկել են Եվրոպայի առաջնությանը մեկնելու իրավունքից: Դա նշանակում է, որ իրենք անվտանգության միջոցներ են ձեռնարկում, իսկ մենք՝ ոչ: Երևի թե ժամանակն է»,- նշել է Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը