Ավելի քան մեկ մլն բրիտանացի նոր հանրաքվե է պահանջում
Մեծ Բրիտանիայի ավելի քան մեկ մլն քաղաքացիներ ստորագրել են ԵՄ անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվեի անցկացման պետիցիայի ներքո: Նրանք պահանջում են վերանայել արդեն անցկացած հանրաքվեի արդյունքները, որի ժամանակ մասնակիցների մեծ մասը կողմ էր արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պետիցիան տեղադրված է Մեծ Բրիտանիայի պառլամենտի պաշտոնական էջում: Այդ երկրի ղեկավարությանն ուղղված խնդրագրի ներքո ստորագրել է մեկ մլն-ից ավելի մարդ: Որպեսզի խորհրդարանը քննարկի այն, անհրաժեշտ էր հավաքել 100 հազար ստորագրություն:
Նախատեսվում է, որ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը խնդրագիրը կքննարկի հունիսի 28-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի մասնակցությունը կազմել էր 72.2 տոկոս, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն կողմ էր քվեարկել մասնակիցների 51.9 տոկոսը:
Պետիցիայով առաջարկվում է սահմանել, եթե մասնակցությունը ցածր է եղել 75 տոկոսից, իսկ կողմ կամ դեմ ձայները 60 տոկոսից ցածր են, ապա պետք է անցկացվի նոր հանրաքվե:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանացիներն ամենաշատը Google-ին հարցրել են՝ ի՞նչ է ԵՄ-ն
- Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել
- Գերմանիայի ԱԳՆ-ն Բրիտանիային ու ԵՄ-ին կոչ է արել ուշադիր լսել միմյանց
- Մերկելը և Օբաման քննարկել են բրիտանացիների հանրաքվեի արդյունքները
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
- ԵՄ-ն կպահպանի ամբողջականությունը առանց Մեծ Բրիտանիայի. Դոնալդ Տուսկ
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը