Տիգրան Մնացականյանը բրոնզե մեդալի համար պայքարում կմրցի թուրք մարզիկի հետ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Այսօր մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի 4 ներկայացուցիչներից միայն 74 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մնացականյանն է համեմատաբար լավ մրցելույթներ ունեցել և հնարավորություն ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշի մրցակիցը 3-րդ տեղի համար պայքարում թուրք Ֆազի Հուսեյն Էրիլմազն է:
Եզրափակիչ փուլի մենամարտերն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա երեկոյան մրցահերթում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը