Արաբական Միացյալ Էմիրություններում խելացի աղբարկղեր են հայտնվել
Արաբական Միացյալ Էմիրություններում խելացի աղբարկղեր են սկսել հայտնվել: Այս նորամուծությունը նրա համար է, որ կենցաղային աղբի մնացորդները պահպանվեն նաև ինֆորմացիոն կենտրոնի կողմից:
Վկայակոչելով GulfNews-ին, ТАСС-ը տեղեկացնում է, որ աղբարկղի մեջ ինժեներները տեղադրել են անլար ինտերնետով կապի միջոց, որը բնակիչներին ինքնուրույն տեղեկացնում է շրջակա միջավայրի ճիշտ պահպանության, աղբի տեսակավորման մասին:
Սարքը, ըստ աղբյուրի, ամբողջությամբ ավտոմատ է և լիցքավորվում է արևային էներգիայով: Աղբարկղը կարողանում է ինքնուրույն գնահատել, թե որքան է իր պարունակությունը և լցվելու դեպքում օգնություն է կանչում:
Էմիրությունների իշխանությունները ծրագրում են նման աղբարկղեր տեղադրել առաջին հերթին կենտրոնական զբոսաշրջային ու մարզական կենտրոնները: