«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փոխհամաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցում: Այս մասին փաստում է «Ruhr Nachrichten»-ը:
Աղբյուրը հայտնում է, որ մոտ օրերս Մխիթարյանը մանկունյանցիների հետ կկնքի 4 տարվա պայմանագիր և նոր ակումբում կվաստակի տարեկան 12 մլն եվրո: Տրանսֆերի գումարը կկազմի 32-36 մլն եվրո:
Մխիթարյանի հեռանալը կանխատեսելով՝ «Բորուսիան», իր հերթին, նոր կիսապաշտպան է որոնում: Ակումբի տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել «Վոլսբուրգի» ֆուտբոլիստ Անդրե Շուրլեն, սակայն վերջինիս թիմն այնքան էլ մեծ ցանկություն չունի բաց թողնել գերմանիայի ազգային հավաքականի խաղացողին: Սպասենք բանակցությունների հետագա զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը