Շատ բարդ որոշում է. Վատցկեն խոսել է Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու հնարավորության մասին:
«Այս շաբաթվա ընթացքում կգնահատենք իրավիճակը: Ցանկանալի է, որպեսզի ֆուտբոլիստների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվեն մինչև մարզումների մեկնարկը: Շատ բարդ որոշում է»,- armsport.am -ի հաղորդմամբ՝ Վատցկեի խոսքը մեջբերում է «Kicker»-ը:
Հաղորդվում է, որ «Բորուսիան» հաջորդ մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսի 4-ից:
News.sportbox.ru կայքը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Դորտմունդի «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար վճարել 26,3 միլիոն ֆունտ:
Կողմերը գտնվում են բանակցությունների եզրափակիչ փուլում, և ֆուտբոլիստը բժշկական համապատասխան ընթացակարգերից հետո անգլիական ակումբի հետ շուտով պայմանագիր կստորագրի:
Հ. Մխիթարյանի՝ դորտմունդցիների հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը