«Բանանցը» չի անվանափոխվի
«Բանանցի» պաշտոնական կայքում վերջին օրերի ընթացքում անցկացվում էր հարցում՝ պարզելու, թե արդյո՞ք ակումբի երկրպագուներն ու համակիրները ցանկանում են, որպեսզի թիմը վերանվանվի:
Անցկացված քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ քվեարկողների մեծ մասը դեմ է անվանափոխությանը և ցանկանում է, որպեսզի ակումբի անունը պահպանվի:
Հարցմանը մասնակիցների 35,6 տոկոսը քվեարկել է «Բանանցի» օգտին, 29,7 տոկոսը` «Արցախ», 28,3 տոկոսը` «Մալաթիա»:
Այսպիսով` «Բանանց» ֆուտբոլային ակումբի անունը կմնա անփոփոխ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը