Վացկե. «Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն մեծացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարի չափը»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ընթացող բանակցությունների մասին: Նա ընդգծել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծացրել է ֆուտբոլիստի համար առաջարկվող գումարի չափը: Այս մասին տեղեկացնում է sovsport.ru-ն:
«Հիմա իրավիճակը փոխվել է: «Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն մեծացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարի չափը: Նման դեպքերում հարկավոր է հաշվի առնել տարբեր գործոններ, քանի որ, վերջիվերջո, այս հարցի վերաբերյալ պետք է որոշում կայացնել:
Ակումբի ղեկավարությունը կկայացնի իր որոշումը, և դա անպայման տեղի կունենա առաջիկա հանգստյան օրերի ընթացքում, քանի որ երկուշաբթի օրը մենք վերսկսում ենք մարզումները: Արդեն կապ ենք հաստատել համապատասխան մարդկանց հետ և հանգստյան օրերին ամեն բան պարզ կլինի»,- նշել է Վացկեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն մանկունյանցիները Մխիթարյանի համար պատարաստ էին վճարել 30 մլն ֆունտ ստեռլինգ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը