Գեներալ-մայոր Չիլինգարյանը առողջական խնդիրներ ունի և ազատվել է կալանքից
Իշխանազանցության համար մեղադրվող ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը փոխվել է և նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Չիլինգարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Նրա խափանման միջոցը փոխվել է, քանի որ վերացել է կալանքի անհրաժեշտությունը», -ասաց փաստաբանը:
Սահակյանը փոխանցեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և բացի այդ, ունի առողջական մեծ խնդիրներ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Մելսիկ Չիլինգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանազանցության, իշխանությունը չարաշահելու համար, որն անզգուշությամբ նյութական ծանր վնասներ է առաջացրել։
Այս հոդվածով ՔՕ-ն որպես պատիժ սահմանում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորված գեներալ-մայորը տեղափոխվել է հիվանդանոց
- Քննչական կոմիտե. Գեներալ-մայորն ու գնդապետները կալանավորվեցին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը