Արթուր Կասպրժիկը՝ ՆԱՏՕ-ի «համար» ՌԴ-ի ստեղծած մարտահրավերների մասին
Ներկա փուլում ՆԱՏՕ-ն բախվում է բազմաթիվ, շատ հաճախ միմյանց հետ փոխկապակցված մարտահրավերների,-«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային գործերի լեհական ինստիտուտի վերլուծաբան Արթուր Կասպրժիկը:
«Դրանցից մեկը Եվրոպայի հարավում առկա անկայունությունն է, ինչը հանգեցրել է ահաբեկչական վտանգի և մասսայական միգրացիայի վտանգի ահագնացման: Մյուս մարտահրավերը՝ Ռուսաստանի ռևիզիոնիզմն է, ինչը լուրջ վտանգ է, ոչ միայն դաշինքի արևելյան անդամների, այլև ողջ Եվրոպայում կայունության համար»,- նշել է նա։
Ըստ վերլուծաբանի Ռուսաստանի հետ հարաբերությունները լուրջ ազդեցություն են թողնում նաև դաշինքի անդամ երկրների` Հարավային Կովկասի հարցում որդեգրած քաղաքականության վրա:
ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, ըստ Արթուր Կասպրժիկի, Ռուսաստանին չսադրելու համար նախընտրում են վարել ոչ այդքան ակտիվ քաղաքականություն, իսկ մյուսները հենց Մոսկվայի որդեգրած քաղաքական գծի հետևանքով զբաղված են սեփական պաշտպանական ներուժի ամրապնդմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ցանկանում է, որ ՀԱՊԿ երկրները գործեն ինչպես հակաՆԱՏՕ-ական դաշինք
- Պոլ Ստրոնսկի. Ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ միջազգային կազմակերպություններից որևէ մեկը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը
- Պոլ Ստրոնսկի. ՌԴ-ն վտանգ է ՆԱՏՕ-ի համար
- Գերմանացի պաշտոնյա. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությոնը կարող է հանգեցնել պատերազմի