Ռուսաստանը ցանկանում է, որ ՀԱՊԿ երկրները գործեն ինչպես հակաՆԱՏՕ-ական դաշինք
Հայաստան –ՆԱՏՕ հարաբերությունները տուժում են Ռուսաստանի վարած քաղաքականության հետևանքով: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային գործերի լեհական ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը:
Այնհանդերձ, ըստ վերլուծաբանի, առկա է երկկրողմ համագործակցության բավական լուրջ հարթակ:
«Հայաստանը և ՆԱՏՕ-ն ունեն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցության բազմամյա փորձ: Հայաստանը մասնակցում է խաղաղության պահպանման «ISAF» գործողությանը»,-նշել է Կոնրադ Զաշտոֆտը:
Վերլուծաբանի կարիքով` սակայն, ներկայումս համագործակցության «կլիման բարվոք չէ», ինչի հիմնական պատճառը Կրեմլի որդեգրած քաղաքական գիծն է:
«Ռուսաստանը ցանկանում է, որ ՀԱՊԿ երկրները գործեն ինչպես հակաՆԱՏՕ-ական դաշինք, ինչ իր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության վրա»,- նշել է Կոնրադ Զաշտոֆտը:
«Հայաստանի նման երկրները որոշակիորեն տուժում են նոր իրավիճակից, որը ինչ-որ չափով հիշեցնում է սառը պատերազմի շրջանը: Հայաստանը և Ադրբեջանը ներգրավված են ԼՂ հակամարտության մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նրանց հնարավորությունների վրա և թույլ է տալիս Ռուսաստանին`«կառավարել անկայունությունը» տարածաշրջանում»,- շեշտել է վերլուծաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Պոլ Ստրոնսկի. Ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ էլ միջազգային կազմակերպություններից որևէ մեկը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը
- Պոլ Ստրոնսկի. ՌԴ-ն վտանգ է ՆԱՏՕ-ի համար
- Գերմանացի պաշտոնյա. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությոնը կարող է հանգեցնել պատերազմի
- ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության գոտին չի ընկալում որպես ՌԴ-ի հետ մրցակցության հարթակ
- Չինաստանը ինքնուրույն գերտերություն է, ով խաղում է իր կանոններով